ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Կալաբոկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):
Պարզվել է, որ այս արտադրամասում կոպտորեն խախտվել են օրենսդրական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝
-
արտադրամասի հատակը եղել է անհարթ, որոշ հատվածներում քայքայված.
-
պատերի մակերևույթները, շինությունների դռները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից.
-
առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ վիճակում.
-
արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:
Արձանագրումների հիմքով, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հացի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: