ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի, ինչպես նաև ուղեկցող պատվիրակության և անձնակազմի զոհվելու մասին լուրը:
Ընդունեք իմ խոր ցավակցությունը և Ձեզ՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն: Այս ծանր պահին մենք համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը»: