Մեհր գործակալությունը տեղեկացրել է, որ նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզ քաղաքում։
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։
ԻՌՆԱ գործակալությունն էլ, հղում անելով Իսլամական Հանրապետության սպորտի փոխնախարարին, հայտնել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան պատճառով այս շաբաթ Իրանում չեղարկվել են բոլոր մարզական միջոցառումները։