ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):
Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝
-
արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն.
-
սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից.
-
բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր.
-
արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:
Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ: