Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացները նկարագրող անիմացիոն հոլովակ։
Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024 թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։
2023 թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, ռիսկայնության աստիճանից, մասնագետները կարող են ստանալ 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի հավաստագիր։ Իսկ կազմակերպությունների համար առանձնացվել է լիցենզիայի 3 դաս, որից կախված՝ նրանք իրավունք կունենա իրականացնելու տարբեր բարդության քաղաքաշինական գործունեություն՝ ռիսկայնության 1-5 աստիճանի օբյեկտներում։
Լիցենզիան և հավաստագիրը գործելու են 5 տարի։
Մանրամասները՝ այստեղ: