Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը։
«Արդեն իսկ «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ՝ նոր վճարային համակարգով։
49 անցակետերի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։
Տեղեկացնում ենք նաև, որ վճարային նոր համակարգից արդեն օգտվել են 15.743 ուղևոր»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։