Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալ-Հաշեմը, որն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ գտնվել է նույն ուղղաթիռում, կոշտ վայրէջքից հետո երկու անգամ կապի է դուրս եկել և հայտնել, որ իր ինքնազգացողությունը վատ է:
Նա նաև հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենաների ազդանշանների ձայները լսվում են: Այս մասին տեղեկացրել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հաջողվել է կոշտ վայրէջքից հետո կապ հաստատել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորներից և անձնակազմի անդամներից մեկի հետ:
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Ուղղաթիռում գտնվել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի շարք այլ պաշտոնյաներ:
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են Իրանի բոլոր ուժային կառույցները: