Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար։
Հանրապետության hրապարակում երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը՝ նոր մոտեցմամբ, լուսային և ձայնային տեխնիկայով, նոր տպավորիչ բեմով։
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Հանրապետության hրապարակ՝ մասնակիցը դառնալու զգացողությունների ու էներգիայի մի նոր, պայծառ հրավառության: