Միքայել Հարությունյան, Միհրան Պողոսյան, Սուրիկ Խաչատրյան, Ռուբեն Հայրապետյան, Գևորգ Կոստանյան, Միքայել Մինասյան, Լևոն Սարգսյան ...
2018-ի հեղափոխությունից հետո 10 նախկին պաշտոնյա լքել է Հայաստանը մինչ իր նկատմամբ քրեական վարույթի հարուցումը կամ որոշ դեպքերում նույնիսկ հարուցված լինելու պայմաններում:
Նրանց մի մասի գտնվելու վայրը այսօր էլ հայտնի է:
Թեև Հայաստանը նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել, բայց մի շարք երկրներ արտահանձնումը մերժել են: Որոշները դա պատճառաբանել են նրանով, որ այդ անձինք իրենց երկրներում ստացել են քաղաքացիություն, մյուսներն էլ մերժումը բացատրել են ապաստան հայցելու հանգամանքով:
Տաթև Խաչատրյանն է հետաքրքրվել երկիրը լքած նախկին պաշտոնյաներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքի մանրամասներով: