Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 133-րդ նստաշրջանին, իր ելույթում անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Միրզոյանը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել, իր գործընկերներին ներկայացրել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներն ու տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված մեր երկրի ջանքերը:
Մանրամասները՝ Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում։