Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով: