«Վարչապետի գավաթի» մրցաշարերը՝ վազքը, սեղանի թենիսն ընդգծում են թիմային տրամաբանությունը, նշել է Նիկոլ Փաշինյանը խճուղավազքի մրցաշարի պարգևատրման արարողությանը: Այս մրցաշարում 11 թիմեր հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Եզրագիծը առաջինը հատել է Սյունիքի թիմը, երկրորդ տեղում է Շիրակի, և 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Վայոց ձորի դպրոցը: Հաղթողները ստացել են նաև դրամական պարգևներ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։