Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ այցի ընթացքում Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Հաջիևը X-ի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությունը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:
«Մտքեր փոխանակեցինք նաև տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշել է Հաջիևը: