«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հանդիպումներ է անցկացրել հասարակական ու քաղաքական հատվածի իրենց համակիրների հետ:
«Անի գրանդ» հյուրանոցում անցկացված հանդիպմանը մասնակցել են Սուրեն Պետրոսյանը, Արթուր Սարգսյանը, Հայկ Մամիջանյանը, Արծվիկ Մինասյանը, Սուրեն Սուրենյանցը, Տիգրան Աբրահամյանը, Խոսրով Հարությունյանը, Արա Պապյանը, Գարեգին Չագասզյանը, Արտաշես Գեղամյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Ավետիք Չալաբյանը, Պարույր Հայրիկյանը, Մեսրոպ Առաքելյանը, Մենուա Սողոմոնյանը, Արթուր Վարդանյանը, Վիկտոր Մնացականյանը:
Տավուշի թեմի առաջնորդը հանդիպել է նաև շարժման համակիր մշակութային գործիչների, այնուհետև՝ պաշտոնաթող զինվորականների հետ:
Շարժման մարման մասին լրագրողների հարցին ի պատասխան Գալստանյանը նշել է, որ ունեն ծրագիր, օրակարգ և թիրախ, գնում են այդ ճանապարհով: