Տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարար Գնել Սոնոսյանը մեկնել է Կիրանց, լսել գյուղացիների մտահոգությունը: Նախարարը նշել է, որ սահմանապահները կապահովեն անվտանգությունը, կառավարությունը իրավիճակը կառավարում է մի շարք լուծումներով:
Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) - Երկրների միջև սահմանը գծում են իրավաբանորեն հաստատված քարտեզներով, հիմա երկրների հանձնաժողովները աշխատել են իրավաբանական քարտեզներով, որը էնպիսինա ինչպիսին կա, այնսինքն հաստատվածա, ստորագրվածա դեռ 76 թվականին: Ոչ դուք եք ստորագրել..., պաշտոնական աշխատանքա արվել էն ժամանակներին: Հիմա դրանով մենք նոր բան չենք գծում. եղած սահմանը վերարտադրում ենք, որը բերելա որոշակի խնդիրների, այդ խնդիրներն էլ միասին կկառավարենք: