Մայիսի 18-ին՝ ժամը 10:22-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1984 թ.). կան տուժածներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Է․ Վ․-ն դուրս է բերվել արգելափակումից:
Վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել Opel մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: