ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Անետա Սերբուշկային։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։
«Իմ խոսքում ընդգծել եմ, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ծխելու դեմ պայքարի լայն արշավ է իրականացնում, որը շարունակական բնույթ է կրում: Միևնույն ժամանակ, կարևորել եմ Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլի» կողմից գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, ընկերության՝ Երևանում գտնվող գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ տեխնոլոգիական և գիտական նորարարությունները կարող են նպաստել ծխելու վնասի նվազեցմանը:
Հանդիպման ընթացքում հաստատել եմ ԲՏԱ նախարարության պատրաստակամությունը՝ քննարկելու գիտահետազոտական նախագծերի ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները, անդրադարձ է կատարվել հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի»,- ասված է գրառման մեջ: