Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգու հարակից տարածքում շների համար նոր զբոսայգի է կառուցվում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Զբոսայգին երկու հատված է ունենալու մեծ և փոքր շների համար:
Վարչական շրջանում առաջիկայում շների համար նախատեսված ևս մեկ զբոսայգի կկառուցվի։