Շուրջ 25 հազար ընտանիք կարող է օգտվել բնակապահովման ծրագրից, որը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օժանդակելու համար երեկ հաստատեց Կառավարությունը:
Հունիսի 15-ից արդեն կընդունվեն բնակարանի ձեռք բերման, հուլիսից՝ կառուցման դիմումները: Մեկ ամիս անց էլ դիմումներ կարող են ներկայացնել նրանք, ովքեր հիփոթեքով բնակարան են գնել և մայր գումարի մարման համար ունեն պետության աջակցության կարիքը:
Հեղինակ՝ Անի Օհանյան