Մայիսի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Մարկ Գրինի հետ (հանրապետական, Թենեսսի)։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներուժի տեսլականը։