Բելառուսը ներդրումներ կանի Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում՝ հայտարարել է Բելառուսի նախագահը Ադրբեջան կատարած այցի ընթացքում:
Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ԼՂ-ում գյուղատնտեսական քաղաք կառուցելու և գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
«Մենք պատրաստ ենք բելառուսական փորձով կառուցել ագրոքաղաք և ամբողջ ենթակառուցվածքը ու ստեղծել աշխատատեղեր։ Այսինքն՝ կառուցել համալիր, ինչպես նաև օգնել ստեղծել ֆերմերային տնտեսություններ»,- մանրամասնել է Բելառուսի նախագահը: Նշվում է, որ բնակավայրը նախատեսված կլինի 420 ընտանիքի համար:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: