Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին այցելել է երկրի արևելյան սահմաններ, որտեղ մեկնարկել է սահմանային արգելապատնեշների կառուցումը՝ հայտնում է ISNA գործակալությունը:
«Մենք հարգում ենք մեր բոլոր հարևաններին, բայց անվտանգությունը հարկավոր է ամրապնդել»,-նշել է Հեյդարին: Անվտանգային խնդիրների թվում նա առանձնացրել է թմրամիջոցների մաքսանենգությունը, ահաբեկիչների գործունեությունը:
Նշվում է, որ պատնեշները չեն կառուցվելու Աֆղանստանի ու Պակիստանի հետ սահմանների ամբողջ երկայնքով, այլ միայն խոցելի հատվածներում, սահմանների պաշտպանության համար կիրառվելու են ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, կվադրոկոպտերներ:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: