Մոլդովայի խորհրդարանը կողմ է քվեարկել Եվրամիությանն անդամակցության հարցով հոկտեմբերի 20-ին հանրաքվե անցկացնելու որոշմանը:
«Նախաձեռնությունն ընդունվել է 56 պատգամավորի ձայնով»,- հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Իգոր Գրոսուն:
ԵՄ գագաթնաժողովը 2023 թ. դեկտեմբերի 14-ին որոշում էր ընդունել Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու մասին: Նախագահ Մայա Սանդուն հանդես էր եկել Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Մոլդովայի Սահմանադրական դատարանն ապրիլի 16-ին հավանություն է տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին դրույթների ներդրմանը և հանրաքվեի անցկացմանը: