Եվրամիությունն արգելել է իր տարածքում ռուսական Voice of Europe, РИА Новости, Известия և Российская газета լրատվամիջոցների հեռարձակումը և գործունեությունը՝ հայտնել են ԵՄ Խորհրդից:
Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը չի խոչընդոտի ԶԼՄ-ներին և նրանց աշխատակիցներին ԵՄ տարածքում զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կապված չէ հեռարձակման հետ, օրինակ՝ հետազոտությունների և հարցազրույցների անցկացումը:
Մոսկվան խոստացել է, որ «Արևմուտքը կայծակնային և չափազանց ցավոտ պատասխան կստանա»։
Մանրամասները՝ տեսաշարում։