ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր շարունակել է հանդիպումները մասնագիտական շրջանակների, նաև ուսանողների հետ: Հոգևորականն անդրադարձել է իր վաղվա անելիքներին՝ ասելով, որ կհանդիպի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և պահեստազորի սպաների հետ: Իսկ այսօր Երևանի Պետական Համալսարանի բակում ասել է, թե պետք չէր երևանյան հանրահավաքի առաջին օրը միանգամից պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Պատասխանելով թեկնածուների վերաբերյալ լրագրողի հարցին՝ նա ասել է. «Այդ հարցերը ինձ մի տվեք, դա քաղաքական կուսակցությունների, գործիչների, է՞լ ինչ կա, այդ դաշտին հարցրեք, ինձ հարցնում եք՝ ես ի՞նչ ասեմ»: