Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Զորավարժության ղեկավար կազմը, առանձին ծառայությունների պետերը նշել են այս անգամ անցկացվող զորախաղերի առանձնահատկությունները, զորատեսակների ներդաշնակումը, ներկայացրել հարձակողական և պաշտպանողական ստորաբաժանումների մտահղացումները:
Պաշտպանության նախարարը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները, հետևել ներգրավված հրետանային, հակաօդային պաշտպանության, հատուկ նշանակության, ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի իրականացրած ներդաշնակման ընթացքին: