Չնայած Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հիպոթետիկ հավանականության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը բազմիցս տարբեր երկրներ, այդ թվում Ուկրաինայի նախագահը բացառել են՝ Ռուսաստանը շարունակում է արձագանքել այդ սցենարին և պատասխան սպառնալիքներ հնչեցնել:
ՌԴ պաշտպանության նախարարությունն անգամ պատրաստվում է զորավարժություն անցկացնել, որի ընթացքում կիրականացվեն նաև ոչ ռազմավարական միջուկային զենքի գործնական կիրառման միջոցառումներ։ Ինչո՞ւ է Մոսկվան այսքան շրջանառում այս թեզը: Կարծիքներ կան, որ ապատեղեկություն տարածելը թույլ կտա Կրեմլին մեծացնել ռազմական ուժերը, սեփական ժողովրդին համոզել, որ ավելի մեծ հակամարտության մեջ են:
Մանրամասները՝ ռեպորտաժում: