Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնևի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին և արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական և միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության և այլ թեմաների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանից մի շարք ուսանողներ: