Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ):
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ կասեցման համար հիմք են ծառայել սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որոնք, համաձայն սահմանված նորմերի, անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում:
Մասնավորապես՝
-
արտադրամասի հատակը հարթ չի եղել, որոշ հատվածներում առկա են եղել փոսեր, ինչը նշանակում է, որ հատակը հնարավոր չէ հեշտորեն լվանալ և ախտահանել.
-
առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, ինչը չի բացառում մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
-
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, դրանք պատշաճորեն չեն լվացվել և ախտահանվել:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: