ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ ունեցած խոր համագործակցությունը։
Նախարարի տեղակալը, առանձնացնելով ավիացիայի ոլորտին տրամադրված աջակցությունը, կարևորել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման հարցում փորձի փոխանակումը։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների առկա խնդիրներից, ոլորտային առանձնահատկություններից՝ ներկայացնելով ենթակառուցվածքների հետագա զարգացմանը և արդիականացմանը նպաստող առաջարկներ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։