Մայիսի 17-ին՝ ժամը 03:51-ին, «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ սիթի» առևտրի կենտրոնում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, բժշկական ապահովման վարչության հերթապահ, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան:
Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:42-ին, մարվել՝ 07։11-ին:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետներ Դ. Սարգսյանը, Տ․ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք: