Բելառուսի նախագահը պաշտոնական այցով Բաքվում է: Նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահը: Կողմերը քննարկել են, երկկողմ, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Իլհամ Ալիևը բարձր է գնահատել փոխվստահելի գործընկերությունը, հույս հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կընդլայնվեն, նաև վստահեցրել՝ Մինսկը միշտ կարող է հույս դնել Բաքվի վրա: «Հաստատում ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը», - շեշտել է Ալիևը։
Լուկաշենկոն, իր հերթին, հայտարարել է՝ Բելառուսն Ադրբեջանին աջակցում է այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք: Նրա խոսքով՝ Բաքուն և Մինսկը շփվում են եղբայրների պես, նույն կարծիքն ունեն աշխարհի զարգացման հեռանկարների վերաբերյալ:
«Վերջին տարիներին Բաքուն մի շարք հաջողությունների է հասել, առաջին հերթին լուծել ամենալուրջ՝ հողերի վերադարձի հարցը: Մինսկը կարող է աջակցել դրանց վերականգնմանը», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախագահների հանդիպման արդյունքներով գործակցության զարգացման մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես՝ տնտեսության, բիզնեսի, ներդրումների, տուրիզմի և այլ ոլորտներում:
Մանրամասները՝ ռեպորտաժում։