ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից։
Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը:
Նիդերլանդների ֆինանսների նախարար Սթիվեն վան Վեյենբերգն իր հերթին բարձր է գնահատել ՎԶԵԲ տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: