Ռուսաստանի մի շարք շրջաններ, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի և Տուլայի շրջանները, ինչպես նաև Ղրիմը, մայիսի լույս 16-ի գիշերը ենթարկվել են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակմանը։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուսական կողմը նշում է, որ Կիևը թիրախների դեմ հարձակումների համար օգտագործել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր, Ольха բազմակի հրթիռային և Точка-У մարտավարական հրթիռային համակարգեր։
Գերատեսչության տվյալներով՝ Ղրիմի տարածքում «չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, երկուսը որսացել են»։ Սակայն չի նշվում, թե որն է եղել անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախը։ Մինչդեռ, ըստ Крымский ветер Telegram ալիքի տվյալի՝ դրանցից մեկը հարվածել է Բելբեկի օդանավակայանում վառելիքի ցիստեռնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև Ռուսաստանի մյուս մարզերում: