Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները:
Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, մասնավորապես քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։