Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը:
Նշվել է, 2022-2023-ին աշխատելու նպատակով Հայաստան տեղափոխված մասնագետների 72 տոկոսը հայրենադարձվել է՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում և մասնավոր հատվածում: Հայրենադարձության հարցերով ընթացք է տրվել 3 617 դիմումի: Վարչապետ Փաշինյանը կարևոր է համարել ծրագրերի նպատակային ուղղորդումը՝ համայնքների և կառավարության հետ գործակցությամբ սուբվենցիոն ծրագրերով դրանք կյանքի կոչելու առումով:
Մանրամասները՝ ռեպորտաժում։