Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Կիրանցի համար նպաստավոր լուրն այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր կվերադարձվեն գյուղին: Ճանապարհի տեղափոխման խնդրին լուծում տալու նպատակով կհիմնանորոգվի դեպի Աճարկուտ, ապա՝ Կիրանց տանող այլընտրանքային ճանապարհը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։