Երևանի կենտրոնում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, թե առաջիկայում հանրահավաք են հրավիրելու, վաղն այդ մասին կհայտարարվի:
Նրա խոսքով՝ այդ հանրահավաքի ժամանակ մարդիկ կիմանան իրենց հաջորդական և անդադար գործողությունների մասին:
«Առավոտից հանդիպումներ ենք ունեցել դարձյալ կազմակերպությունների, կուսակցությունների հետ, «Հայրենիք» կուսակցությանն ենք հանդիպել, մեր Շանթ Հարությունյանին ենք հանդիպել, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ենք հանդիպել և ապա նաև տարբեր անհատների, բժիշկների և այլն, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց: Վաղը մենք շատ կարևոր հանդիպում ունենք երիտասարդների հետ համալսարանի դիմացը՝ բաց դաս է, դասախոսություն, հետո ժամը 5-ին հանդիպում ունենք մեր բժշկական համայնքի հետ և ժամը 6-ին հանդիպելու ենք նաև մեր դասախոսներին 100-ից ավելի»,- ասել է Գալստանյանը: