Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել է նաև Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության կողմնակից է:
«Մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ»,- նշել է Կոբախիձեն։
«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափը լավ օրինակ է, թե ինչպես կարող են արդյունավետ և հաջող համագործակցել միմյանց ինքնիշխանությունը հարգող երկրները: Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է և պետք է ուղղված լինի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև մեր երկրների զարգացմանը»,- հավելել է նա։