Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման կասեցումը ողբերգություն չէ, կառույցի աշխատանքները շարունակվում են՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Երևանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Ռազմաքաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետագա դիրքորոշումը որոշվելու է՝ ելնելով նրա ազգային շահերից, որոնք նա պետք է լավ ըմբռնի և հասկանա, ինչպես նաև երկրի անվտանգության ապահովման հնարավորություններից»,- նշել է Պանկինը:
Փոխարտգործնախարարի համոզմամբ՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում հուսալի դաշնակիցներ ունի, Մոսկվայում հուսով են, որ ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի հաղթահարել և Երևանը կվերականգնվի ՀԱՊԿ շարքերում:
Պանկինը նաև հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը ձեռնտու է Հայաստանին, և Երևանը, նրա կործիքով, կշարունակի գործակցությունը կառույցի հետ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: