Երևանում մայիսի 15-16-ը տեղի է ունեցել «Ընդհանուր փորձագիտական տարածք. արտոնագրային փորձաքննության արդի խնդիրները» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրասիական արտոնագրային կազմակերպության և ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։
Օրակարգում ընդգրկված էր թեմաների լայն շրջանակ՝ սկսած համակարգչային գյուտերի և արհեստական ինտելեկտի տարրերով գյուտերի փորձաքննությունից մինչև դեղագործական գյուտերի արտոնագրման և գրաֆիկական ինտերֆեյսի պահպանության հետ կապված հարցեր։
Կազմակերպվել է նաև կլոր-սեղան քննարկում՝ նվիրված պահպանված ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի օբյեկտների տարրեր պարունակող դիզայնների փորձաքննությանը:
Համագործակցությունն ամրապնդելու և ավելի խորացնելու նպատակով ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: