Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Արդյունքում անհայտ կորած համարվող 24 զինծառայողների ընտանիքների աջակցության՝ ամսական 300 000 դրամ, տրամադրման ժամկետը կերկարաձգվի հունիս ամիսը ներառյալ:
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 459 450 000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 8789 անձանց 2023թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները՝ ամսական 50000 դրամ, տրամադրելու համար:
Կառավարությունը վերաբաշխման միջոցով 206,179.8 հազար դրամ կհատկացնի
Արմավիրի մարզի Փշատավան համայնքում ներկայումս կառուցվող «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման, ինչպես նաև նոր «Մոդուլային» տիպի թվով 3 դպրոցի և 4 կրթահամալիրի նախագծման համար։