Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, շորթման, խուլիգանության ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, սուտ մատնության, ինքնասպանության հասցնելու, գրավառուին վնաս պատճառելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու, փաստաթուղթ կեղծելու, հրազենի նույնականացման տարրերը ջնջելու, ուրիշի գույքին ապօրինի տիրանալու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։