Մեր տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ, ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար է: Սահմանազատումն այն մասին է, որ տառապելը ՀՀ-ում պետք է չլինի գերնպատակ: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, զարգանալը և զարգացնելը պետք է լինի ՀՀ-ում գերնպատակ: Սա է, որ մենք պետք է դարձնենք պետական գաղափարախոսություն, ու մենք սա անում ենք, ու մենք սա անելու ենք: Ու այս ճանապարհին մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք»,- ասաց վարչապետը: