Վանաձորի 27-ամյա բնակիչը ձերբակալվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին գումար առաջարկելու համար:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող մի խումբ բնակիչներ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել, որ երիտասարդը իրենց գումարներ է տրամադրել և մասնակից դարձրել Ոսկեպարում ու Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիաներին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։