Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել և գործել է՝ հաշվի առնելով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բայց դա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է: Մեր կողմից այդ նույն ճանապարհին երբեք զիգզագներ չեն եղել, իսկ մնացածի մասին հարցրեք պաշտոնական Երևանին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։