Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հեղաշրջման հավանականության մասին լուրերի տարածման ֆոնին X-իր միկրոբլոգում գրել է, որ ովքեր առնչություններ ունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ և փորձում են խաղ խաղալ նախագահի, կառավարության և քաղաքական գործիչների դեմ՝ կոչնչացվեն։ Նա նաև խոստացել է առաջիկայում հանրությանը զեկույց ներկայացնել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իրավապահ մարմիններում կառավարության դեմ դավադրության մասին տեղեկությունների ֆոնին, ներկայացել է խորհրդարանում իր կուսակցության նիստին: Նա դահլիճ է մտել իր կողմնակիցների բուռն ծափահարությունների ներքո և հայտարարել է, որ քաջատեղյակ են՝ ովքեր են դավադիրները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն էր անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ, երբ իր քաղաքական դաշնակից, Թուրքական ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին զգուշացրել է ուժային կառույցներում հեղաշրջման հնարավոր փորձի նախապատրաստման մասին։