Արմավիրի համայնքապետարանները գնահատում են կարկուտի պատճառած վնասի չափը: Տվյալները կներկայացվեն մարզպետի աշխատակազմ, որից հետո այն կփոխանցվի համապետական հանձնաժողովին: Այս ամենի արդյունքում կորոշվի, թե ինչպես կարող է պետությունն աջակցել բնական աղետից տուժած այգետերերին: