Մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում՝ մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 19-ին երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի ցերեկը, 18-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։