Օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցիներից մեկի բակում զամբյուղի մեջ հայտնաբերված նորածինն այսօր հիվանդանոցից տեղափոխվել է մանկատուն:
Չնայած երեխայի մոր հայտնաբերվելուն՝ նման որոշում է կայացրել վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը: Թե ինչու է 24-ամյա կինը նման քայլի դիմել՝ ոստիկանությունը զերծ է մնում պատճառները հրապարակելուց: Իսկ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։